Լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են «Բաղրամյան» զորավարժարան

 

ՀՀ պաշտպանության նախարարությունը մայիսի 26-ին լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպել էր այցելություն ՊՆ «Բաղրամյան» զորավարժարան։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լրագրողները հետևել են հրթիռահրետանային ստորաբաժանումների զորավարժությանը՝ մարտական հրաձգությամբ։ Մինչև զորավարժության կրակային փուլի մեկնարկը՝ ներկայացվել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, սպասարկող օդերևութաբանական կայանի և լիցքավորիչ մեքենայի մարտավարական տեխնիկական բնութագրերը։ Թիրախները խոցվել են բարձր արդյունավետությամբ:

Լրագրողներն այցելել են նաև ականանետային մարտկոցի ուսումնական կետ, որտեղ հետևել են հրետանավորների գործնական կրակային վարժանքներին։

ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ընձեռվել է նաև կրակային պատրաստության սեփական հմտությունները ստուգելու հնարավորություն: Մարտական հրաձգության ընթացքում լավագույն արդյունք գրանցած լրագրողները խրախուսվել են պատվոգրերով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով