Վերջին օրերին տարօրինակ բովանդակությամբ հաղորդագրություններ եմ ստանում՝ այս կամ այն հղման վրայով անցնելու․ Ագնեսա Խամոյան

«Հայաստան»  դաշինքնի պատգամավոր  Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ուշադրություն!!!
Իհարկե, դժվար է պատկերացնել, որ բազմաթիվ անվտանգային խնդիրներ ունեցող երկրի ուժային համակարգի /բարեւներ, պարոն Աբազյան/ ողջ ռեսուրսը հատկապես վերջին տարում ու հատկապես վերջին ամիսներին կարող է կենտրոնացվել բացառապես ընդդիմադիրներին գաղտնալսելու, շարժին հետեւելու վրա, բայց դա ցավոք, մեր իրականությունն է։
Վերջին օրերին /հավանաբար չբավարարվելով արտաքին դիտարկմամբ/ տարօրինակ բովանդակությամբ հաղորդագրություններ եմ ստանում՝ այս կամ այն հղման վրայով անցնելու /հեռախոսահամարները միշտ անհասանելի են լինում ու տարբեր ծրագրերով տարբեր անունների գրանցումներ ունեն/։
Խնդիրը բարձրաձայնում եմ՝ իրազեկելու համար մեր ընդդիմադիր գործընկերներին։ Ուշադիր եղեք, ընկերներ!
Հ․Գ․ Ինձ այս գեղեցկուհուց է այսօր օրինակ SMS եկել, էս գործում էլ եք փնթի, ինչ ասեմ, ձեր հաշվարկով պետք է գայթակղվե՞ի

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով