Տեղի կունենա համերգ՝ նվիրված անվանի գեղանկարիչ Հենրիկ Իգիթյանի 90-ամյակին

 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մայիսի 2-ին՝ ժամը 19։00-ին, հրավիրում է Արամ Խաչատրյան համերգասրահ՝ ներկա գտնվելու անվանի նկարիչ, արվեստաբան Հենրիկ Իգիթյանի 90-ամյակին նվիրված երեկոյին։
Համերգի մենակատարն է ջութակահար Սերգեյ Դոգադինը։ Համերգը կղեկավարի դիրիժոր Անդրեաս Օտտենսամերը։ Ծրագրում ներառված են Յոհաննես Բրամսի Ջութակի կոնցերտը և թիվ 3 սիմֆոնիան։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մինչ համերգը՝ ժամը 18։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահի նախասրահում կներկայացվեն աշխատանքներ Մանկական արվեստի թանգարանի 50-ամյակին նվիրված ցուցահանդեսից։

Հենրիկ Իգիթյանի 90-ամյակին նվիրված երեկոն կանցկացվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով