Թաղվում է Հայաստանի անկախությունը, այլ ոչ թե միայն Արցախը կամ Սյունիքը. Վարուժան Գեղամյան

 

Թուրքագետ Վարուժան Գեղամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Կապիտուլիանտից հետո ԱԺ պատգամավորները երեկվանից իրար հերթ չտալով պաշտպանում են Ադրբեջանի ու Թուրքիայի թեզերը և արդարացնում հայության դեմ վերջիններիս գործած բոլոր հանցանքները։ Թաղվում է Հայաստանի անկախությունը, այլ ոչ թե միայն Արցախը կամ Սյունիքը։

Այս նույն մարդիկ, եթե մնան իշխանության, նույն կերպ արդարացնելու են հայերի ցանկացած սպանություն մեր հայրենիքում, թուրքերի կողմից մեր երկրի ցանկացած տարածքի նվաճում, մեր տների բռնագրավում։

Սա դավաճանություն է, դասագրքային դավաճանություն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ազգային պետությունում այս մարդիկ ոչ միայն պատժված կլինեին, այլև երբեք չէին հայտնվի օրենսդիր մարմնում։ Մի՛ զարմացեք, որ Երևանում սկսել են պղծել մեր հերոսների արձանները, դրոշները, եթերից անհետանալու է ազգային ցանկացած խորհրդանիշ, իսկ բոլոր նրանք, ովքեր կհանդգնեն վերականգնել ազգային արժանապատվությունը և դիմադրել թուրքերի նվաճմանը, կպատժվեն հայկական ազգանուններով թուրքերի կողմից։ Սա է առաջիկա ապագայի իրական պատկերը, քանի որ Հայաստանը գրավել է թուրքամետների խմբավորումը»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով