Փրկարարները գետանցման միջոցով քաղաքացուն տեղափոխել են անվտանգ տարածք

 

Ապրիլի 11-ին, ժամը 22:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետի ափին, քաղաքացին  ինքնազգացողության վատթարացման պատճառով չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Փրկարարները գետանցման միջոցով քաղաքացուն (Գ. Ս., ծնված 1957 թ.) տեղափոխել են անվտանգ տարածք. բուժօգնության անհրաժեշտություն չի առաջացել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով