Պատճառը ապիկար ռազմական ղեկավարությունն է եւ հիմարագույն Գերագույն Գլխավորը.Աղասի Ենոքյան

Ռուս-ուկրաինական պատերազմի 52-րդ օրը ուկրաինական կողմի զոհերը գնահատվում են 2,5-ից 3 հազար: 44-օրյա պատերազմում, ավելի կարճ ժամանակահատվածում, շատ ավելի փոքր մասշտաբի պատերազմում, շատ ավելի թույլ թշնամու դեմ Հայաստանը տվել է շուրջ 5 հազար զոհ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

«Պատճառը ապիկար ռազմական ղեկավարությունն է եւ հիմարագույն Գերագույն Գլխավորը: Եւ նույն Գերագույն Գլխավորը հայտարարում է, որ այդքան շուտափույթ տրված զոհերը անիմաստ էին, նույն տարածքները կարող էինք զիջել նաեւ առանց զոհերի»,- գրել է Ենոքյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով