Ոստիկանության Շենգավիթի բաժինը ստել է բերման ենթարկվածների թվի մասին․ Ալեքսանդր Կոչուբաև

 

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ոստիկանության Շենգավիթի բաժինը արեց անհնարինը. փաստաբանի և ԱԺ պատգամավորի առջև շուրջ 15 րոպե փակվել էին դռները՝ թույլ չտալով մուտք գործել ոստիկանության բաժին, այնուհետև մուտք գործելով մեզ ստեցին, որ բաժնում առկա են 4 բերման ենթարկված անձ՝ քողարկելով ևս 2 բերման ենթարկված անձի առկայությունը: Վերջիններիս բաժնում պահել են ավելի քան 6 ժամ:

Վաղը հանցագործության մասին հաղորդում կներկայացնենք Հակակոռուպցիոն կոմիտե, քանի որ Երիտասարդի ձայնը նախաձեռնության երկու անդամները օրենքով նախատեսված երեք ժամից ավելի զրկված են եղել ազատությունից»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով