Մեկնարկում է «Լավագույն դպրոցական մինի այգի» մրցույթը.ԿԳՄՍ

 

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ)՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի հետ համատեղ, հայտարարում է Հայաստանի դպրոցների համար նախատեսված «Լավագույն դպրոցական մինի այգի» 2-րդ ամենամյա մրցույթի մեկնարկի մասին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Դպրոցական սնունդ» ծրագրի մաս հանդիսացող այս մրցույթի նպատակն ազգային մակարդակում դպրոցական այգիների ստեղծման խթանումն է։ Այն ոչ միայն կօգնի բազմազան դարձնել դպրոցական ստանդարտ ճաշացանկը բնական թարմ բանջարեղենով ու կանաչեղենով, այլև վաղ տարիքից երեխաների շրջանում հետաքրքրություն կառաջացնի օրգանական հողագործության նկատմամբ՝ ծանոթացնելով հողօգտագործման հիմունքներին։

Մրցույթի հաղթողը կստանա 3000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ իր դպրոցի այգին զարգացնելու և կատարելագործելու համար։

Մրցույթը կիրականացվի երկու փուլով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փուլ 1. Դպրոցները պետք է ներկայացնեն գրանցման հայտ, որի վերջնաժամկետն է 2022 թ մայիսի 18։

Փուլ 2. Դպրոցները պետք է ներկայացնեն ծրագրի փաթեթը, որի վերջնաժամկետն է 2022 թ սեպտեմբերի 15։

Ընտրող հանձնաժողովը կգնահատի ստացված նախագծերի փաթեթները և մինչև 2022 թ․ նոյեմբերի 1-ը կհայտարարի հաղթողներին։

Մրցույթի կանոնների և հայտերի ներկայացման պահանջների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ՝ https://clck.ru/eyLSB:

Մրցույթի կազմակերպման վերաբերյալ բոլոր հարցերը կարող եք ուղղել հետևյալ էլ․ փոստի հասցեին՝ minigarden[email protected]։

Մրցույթին կարող եք հետևել նաև ֆեյսբուքյան էջում` https://clck.ru/dnj3B, որպեսզի բաց չթողնեք վերջին նորությունները։

Մրցույթը թեման է՝ «Օրգանական դպրոցական այգի․ առողջության և բարեկեցության աղբյուր»։ Օրգանական հողագործությունը գյուղատնտեսական գործունեության տեսակ է, որը տարեցտարի ավելի ու ավելի լայն տարածում է գտնում ամբողջ աշխարհում։

Այս մոտեցումն ուղղված է մեր մոլորակի բնապահպանական վիճակի բարելավմանը հողի և դրա բնակիչների մասին հոգ տանելու, հողի մշակման մեղմ մեթոդների կիրառման, մշակաբույսերի բնական բազմազանության պահպանման և թունավոր նյութերի, թունաքիմիկատների, քիմիական պարարտանյութերի օգտագործումից ամբողջությամբ հրաժարվելու միջոցով։ Իր հերթին դա թույլ է տալիս պահպանել հողի բերրիությունը և օրգանապես մաքուր, ավելի բարձր սննդային արժեք ունեցող մթերք ստանալ։ Օրգանապես աճեցված բանջարեղենը, մրգերն ու կանաչեղենը հատկապես օգտակար են երեխաների առողջության համար։

Դպրոցական մինի այգիների առաջին մրցույթն անցկացվել է 2021 թ․-ին։ Մասնակիցների՝ դպրոցականների, ուսուցիչների, ծնողների, գյուղատնտեսական ոլորտի մասնագետների դրական արձագանքը վկայում է ծրագրի նկատմամբ մեծ հետաքրքրության և այն զարգացնելու ու օժանդակելու պատրաստակամության մասին։ Ուստի կազմակերպիչները որոշել են մրցույթն ամենամյա ավանդույթ դարձնել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով