Կենտրոն վարչական շրջանի մի հատվածի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

 

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վերատեղադրված գազատարը գործող գազատարի հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 14-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարյան, Ֆրիկի, Կոնդի, Սիմեոն Երևանցու (Չկալովի) փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով