Ջահերով երթի դուրս եկած մեր ազգը գրողի ծոցն ուղարկեց մեր ժողովրդի ու պետության դեմ դուրս եկած բոլոր ուժերին․ Սաղաթելյան

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հայի ոգին հնարավոր չէ կոտրել։ Մեր ժողովրդին անընդհատ փորձում են համոզել, իբր ամեն ինչ արդեն վերջացած է՝ Արցախը չկա, Հայաստանը լինելու է թուրքական միջանցք, իսկ մենք մշտապես մնալու ենք պարտված և ստորացված վիճակում։

Բայց ջահերով երթի դուրս եկած մեր ազգը երեկ միանգամայն այլ ուղերձ հղեց աշխարհին՝ գրողի ծոցն ուղարկելով մեր ժողովրդի ու պետության դեմ դուրս եկած բոլոր ուժերին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շնորհակալ եմ մեր երիտասարդներին, մեր մտավորականությանը, Սփյուռքում, Հայաստանի ու Արցախի տարբեր անկյուններում ջահերով երթի դուրս եկած յուրաքանչյուր հայի։

Դուք կարողացաք աշխարհին լսելի դարձնել մեր ժողովրդի ամենակարևոր ուղերձը՝ մենք տեր ենք մեր Հայրենիքին։

#զարթնիրլաո»

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով