Իշխանության վախերը. ինչո՞ւ են մերժել ընդդիմությանը . «Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ ապրիլի 21-ին ԱԺ նիստերի դահլիճում նախատեսված խորհրդարանական լսումները, որ նախաձեռնել էր «Հայաստան» խմբակցությունը, չեն կայանալու։ ԱԺ-ից դա բացատրել են «տեխնիկական խնդիրներով», ինչը դաշինքը որակել է ապօրինաբար խոչընդոտելու քայլ։ Լսումները Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման թեմայով էին, նախատեսվում էր ընդունել հայտարարություն ու «հանրությանը ներկայացնել այն «կարմիր գծերը», որոնք պետք է ուղեցույց դառնան Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման» ժամանակ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ֆորմալ առումով լսումները չեղարկելու պատճառը Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստն է, որն անցկացվելու է ԱԺ-ում՝ ապրիլի 22-ին։ Մինչդեռ ընդդիմադիրները դեռեւս մի քանի օր առաջ էին դիմել ապրիլի 21-ին լսումներ անցկացնելու համար, եւ ԱԺ-ն հավանություն էր տվել, անգամ կայքում տեղեկատվություն էր հրապարակվել։ Դրանք, ըստ էության, մեկը մյուսին չէին խանգարելու։ Պարզ է, որ իշխանություններին ընդամենը պատրվակ էր պետք, որ մինչեւ ապրիլի 24-ը թույլ չտան նման քննարկում՝ ցեղասպանության թեմայով: Ակնհայտ է՝ մտահոգություն ունեն, որ լսումները կշիկացնեն մթնոլորտը, եւ ընդդիմադիրները կոչեր կհնչեցնեն` ապրիլի 23-24-ի ակցիաներին ընդառաջ»։

 

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

one × 5 =