Ինչու է Սամվել Բաբայանը լքել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը. «Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն մոտ տասն օր է, ինչ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը չի մասնակցում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, որտեղ ներգրավված էր որպես ռազմական փորձագետ եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թե ինչու է հեռացել Բաբայանը, անգամ հանձնաժողովի իշխանական անդամները չգիտեն, ավելին՝ նրանցից մեկը մեզ ասաց, որ ժամանակ առաջ Բաբայանն իրենցից շատ էր շահագրգիռ հանձնաժողովում աշխատելու․

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ամեն օր փակվում էին Անդրանիկ Քոչարյանի հետ եւ ինչ-ինչ հարցեր քննարկում»: Նրա վրա էր դրված պատերազմի հետեւանքների քարոզչական գիծը, նա պետք է օգներ` արդարացներ Փաշինյանին եւ մեղադրանքներն ուղղեր նախկինների կողմը։ Մենք քանի օր է՝ փորձում ենք կապ հաստատել Բաբայանի հետ, սակայն նա չի պատասխանում մեր զանգերին»։

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով