«Հրապարակ». Ռեֆորմներն ուշանում են, սորոսականները՝ անհանգստանում . «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի քաղհասարակությունը, հատկապես Ջորջ Սորոսից սնվող հատվածը, ակտիվացել է: ՀԿ-ների ղեկավարները, անձամբ Սորոսի հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը, մարզեր են մեկնում, Կապան են գնում, Մեղրի, Վարդենիս: Նաեւ անհանգստացած են «բարեփոխումների» տեմպերի դանդաղումով: Հեղափոխականների ազդարարած մի շարք առանցքային բարեփոխումներ ուշացել են: Այս մասին ազդարարում է նաեւ Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն: Իհարկե, Փաշինյանն ու նրա քայլականները շատ ստեր են փչել, խոստումներ տվել՝ չեն կատարել, բայց դրանցից ոչ բոլորը կարող են մարսել, քաղհասարակությունն իր տեսադաշտում է պահում հատկապես իրեն տրված խոստումները եւ հիշեցնում:
Նրանք կազմել են իրենց համար կարեւոր օրենքների ու փոփոխությունների ցանկը, որոնք Նիկոլն ուշացնում է իրագործել՝ գունավոր աղյուսակ կազմել, եւ հիշեցնում են դրանց մասին. ներքին գործերի նախարարության, ազգային գվարդիայի, հակակոռուպցիոն դատարանների ստեղծում, պարեկային ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի ներդրում, սնանկության, վարչական դատավարության օրենքների բարեփոխումներ: Առանձին կետով կարեւորել են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց ստացած նվերների գրանցման էլեկտրոնային համակարգի ներդրումը: Այս ամենի իրագործումն ուշանում է նախանշված ժամանակացույցից։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Կառավարության՝ քաղհասարակության եւ շահագրգիռ կողմերի համատեղ ջանքերով շրջանառության մեջ դրված մի շարք ոլորտների կարեւոր բարեփոխումների ժամկետները փոփոխվել են՝ առանց հանրային քննարկումների փուլ անցնելու՝ թաքուն որոշման արդյունքում»,- գրում է Իրազեկ քաղաքացիների միավորումը:
ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին հարցրինք, թե ինչու է հենց այս կետերին հետամուտ եւ ինչու չի նշել, օրինակ, սահմանադրական բարեփոխումների ուշացումը, չէ՞ որ ինքն այդ հանձնաժողովի անդամ է: «Կենտրոնացել ենք այս ուղղությունների վրա, որովհետեւ նաեւ մենք՝ որպես կազմակերպություն, այս ուղղություններով զբաղվում ենք: Ասենք, տնտեսական ոլորտի կամ առողջապահության ոլորտի բարեփոխումներից մենք առանձնապես չենք հասկանում, որ շատ խոսենք: Իսկ սահմանադրական բարեփոխումների մասով ժամանակացույցը չի փոխվել կամ խախտվել: Մենք կանխատեսում ենք, որ այն կձգվի, բայց կառավարությունը գաղտագողի ժամանակացույց չի փոխել, ի տարբերություն այլ ռեֆորմների, որոնց մասին հիշատակում կա»,- ասաց նա»:

 

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով