Դուք երևի նաև կմտածեք, որ ադրբեջանցիները այդքան են հաբրգել, որ ռուսին պայմաններ են թելադրում.Արա Վարդանյան

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչ է իրականում կատարվել:եյսբուքում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանը:

Մի խումբ ընդդիմադիր պատգամավորներ որոշել էին այցելել Արցախ։ ՀՀ-ում գործող թուրքական գործակալական ցանցը (որը համատեղության կարգով նաև իշխանություն է)` գիտակցելով, որ Արցախում տեղի են ունենալու խորհրդարանական լսումներ և իրենց համար շատ տհաճ ելույթներ, դիմել են իրենց շեֆի` էրդոհանի տեղակալ ալիևին և խնդրել են ամեն կերպ խոչընդոտել պատգամավորների այցը։
Դե իլհամն էլ իհարկե չմերժեց։ Ո՞նց մերժի մի մարդու, ով իրեն ամբողջ Հայաստանն ու Արցախն է խոստացել նվեր տա։
Արդյունքում ազերիները ռուս խաղաղապահներին ասեցին, որ եթե տվյալ անձանց մուտքը Արցախ արտոնվի, ապա իրենք կրակ են բացելու։
Դուք կհարցնեք, միթե՞ այդքան դուխ ունեն դրանք։ Այո, քանի Հայաստանում կենդանի վիճակում խանձվող խոզի ձայնով թուրքերն են ղեկավարում մեզ, իրենք ամեն ինչի դուխ էլ ունեն։
Իսկ ռուսին մնում էր ընտրել` ստանալ հակաքարոզ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորների սպանության տեսքով, թե՞ իրենց Արցախ չայցելելու։
Դուք երևի նաև կմտածեք, որ ադրբեջանցիները այդքան են հաբրգել, որ ռուսին պայմաններ են թելադրում։ Այո, չեք սխալվի։ Քանի ռուս-ուկրաինական հակամարտությունն ավարտված չէ, ազերիները այսպես են իրենց պահելու։
Հ.Գ. արարատ միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ))) Տեսնես ինչի՞ց են խոսացել։

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով