ՃՏՊ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին

 

Ապրիլի 28-ին, ժամը 05։18-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Սևքար ավտոճանապարհի խաչմերուկում ավտոմեքենա է ընկել ձորը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի մոտ 17-րդ կմ-ին «Honda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Ս․, ծնված 1956 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով։ Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փրկարարները հոսանքազրկել և ուղղել են ավտոմեքենան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով