Ախր դու ի՞նչ գործ ունես էդ շենք մտնես, դու ընդհանրապես ի՞նչ գիտես ինչա պետությունը, ու պետականությունը.Արմեն Ամիրջանյան

 Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ  Արմեն Ամիրջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է

Ախր դու ի՞նչ գործ ունես էդ շենք մտնես, դու ընդհանրապես ի՞նչ գիտես ինչա պետությունը, ու պետականությունը։
Դու առհասարակ անմեղսունակ ես, դու չես գիտակցում քո արարքը, և հետևաբար մեղքի զգացողություն էլ չես կարա ունենաս։
Արցախի անկախության համար մարդիկ դուրս են եկել ցեղասպան թշնամու դեմ և կարողացել են իրանց կյանքի գնով բերել բանակցային սեղան և ստիպել են հաշվի նստել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հետ։
Արցախի դրոշ մեկ թուրքերն են վնասել, մեկ ահաբեկչական խմբակի մոլորյալները։ Իսկզբանե վստահ էի, որ ահաբեկչական խմբակի կողմից Արցախի դրոշը պղծելը եղել է հողատու և կապիտուլյանտ խունտայի ի գիտությամբ և թույլտվությամբ։ Բայց այսօր այդ փաստը հաստատեց կապիտուլյացիոն խունտայի սույն ուսապարկը, հեռացնելով Արցախի դրոշը ԱԺ ամբիոնից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով