«Արծիվների» և «Ռեֆորմիստների» հանդիպումը

Այսօր, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Արծվատուն կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանի և «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի շուրջ ծավալվող արտաքին քաղաքական և ներքաղաքական օրակարգին վերաբերող կարևորագույն հարցեր: Խաչիկ Ասրյանի և Վահան Բաբայանի հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել Հայաստան-Ռուսաստան բարեկամության համատեղ օրակարգ ձևավորելու և Հայաստանի ներքաղաքական դաշտում համատեղ գործունեություն իրականացնելու շուրջ:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության
տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով