Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում՝ որևէ կարգավիճակով. Բեգլարյանն արձագանքել է Ալիևին

 

Չնայած Ալիևի պնդումներին՝ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը կարգավորված չէ եւ այն պետք է կարգավորվի նախեւառաջ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անվերապահ իրացման ճանապարհովԱյս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ի հավելումն իրավական և պատմական բավարար հիմքերի, հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը և Ադրբեջանի կողմից համակարգային հայատյացությունը լրացուցիչ հիմք են տալիս ենթադրելու, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում՝ որևէ կարգավիճակով։

Արցախի ԶՈՒ-երը Փառուխից և Քարագլխից երբեք կրակ չեն բացել Խաչենի ջրամբարի և Ակնեի ուղղությամբ, իսկ եթե Ալիևը հակառակն ապացուցող փաստեր ունի, թող հրապարակի։ Փառուխի գրավումից շաբաթներ առաջ Ադրբեջանն կրակ է բացել, սադրիչ գործողություններ է իրականացրել՝ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։

Գազատարի միտումնավոր պայթյունից հետո դրա ուշացումներով վերականգնումը ամենևին էլ բարի կամքի դրսեւորում չէ»,- նշել է Բեգլարյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով