ԱԻ նախարարության բոլոր ստորաբաժանումները վաղ առավոտից միացել են շաբաթօրյակին

Վաղ առավոտվանից ԱԻ նախարարության քաղաքային և մարզային բոլոր ստորաբաժանումները միացել են Համապետական շաբաթօրյակին։ Նրանք ապահովված են անհրաժեշտ բոլոր գործիքներով: ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը և կառույցի այլ պաշտոնայաներ շրջայց են կատարել ՀՓՋ-ներում, մասնակցել բարեկարգման և մաքրման աշխատանքներին:
Իրականացվել են ԱԻ նախարարության վարչական շենքերի հարակից տարածքների, ինչպես նաև նախարարություն մտնող ճանապարհների մաքրում:
ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ստորաբաժանումների աշխատակիցները ներգրավված են եղել Երևան քաղաքի փողոցների մաքրման և արձանների լվացման աշխատանքներում:
Ակտիվ աշխատանքներ են իրականացվել նաև մարզային ստորաբաժանումներին հարակից տարածքներում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով