ՃՏՊ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին

 

Մարտի 10-ին, ժամը 11։44-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 9-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Lexus RX 300» (վարորդ՝ Լ․ Խ․, ծնված 1976 թ.) և «Mercedes-Benz C-Class»  (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1979 թ․) մակնիշի ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենաները մոտեցրել ավտոքարշակին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով