Նախկինների անարդարության և թալանի, որի մասին խոսում է հիմա նախկին բուֆետչիկ Բուռնաշը, ամենամեծ խորհրդանիշը հենց նա է.Գագիկ Համբարյան

Քաղաքագետ  Գագիկ  Համբարյանը  ֆեյսբուքյան իր  էջում գրում է.

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, նախկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի քրոջ ամուսինը, ԶԼՄ-ներից մեկին հարցազրույց է տվել և հայտարարել է, որ նախկիններն են թալանել երկիրը և այդ նախկիններն իր ընկերները չեն…
Այսպիսի հայտարարություն կարող էր անել ցանկացած մեկը, բայց ոչ Բուռնաշը, մա՛րդ, ով ամենաշատն է օգտվել նախկիններից… Մա՛րդ, ում համար նախկիններն ամեն գնով ճանապարհ էին հարթում, որ Շիրակի մարզից ընտրվի պատգամավոր…
Հետաքրքիր է, ԽՍՀՄ-ի ամենամեծ մարզադաշտերից՝ Երևանի «Հրազդան» մարզադաշտը Բուռնաշն իր «Ռոքֆելլեր» պապի ու հոր կամ իր բուֆետչիկության արդյունքում հետ քցած փողերով ձեռք բերեց և այն դարձրեց տոնավաճա՞ռ…
Նախկինների անարդարության և թալանի, որի մասին խոսում է հիմա նախկին բուֆետչիկ Բուռնաշը, ամենամեծ խորհրդանիշը հենց նա է…
Բուռնա՛շ, կարող է հիշեցնեմ, թե ի՛նչ զարհուրելի մեթոդներով և ինչքանով էիր ընտրվում երեսփոխան իմ հարազատ Շիրակի մարզից…
Երջանկահիշատակ Նիկիտա Սերգևինչը այս պարագայում կասեր՝«Ու՛մ կովը բառաչեր, քոնը պետք է լռե՛ր…»
Հ.Գ. Զավեշտ է… Նիկոլ Անհողի ամենամոլի երկրպագուներն են դարձել նախկինների օրոք թալանի և անարդարության ամենամեծ սիմվոլ-մարդիկ, ովքեր կոպեկներով իրանցիներին և թուրքերին վաճառեցին աղետի գոտում գտնվող շինտեխնիկան և գործարանների հաստըոցները,ովքեր քանդեցին Հայաստանի տնտեսությունը, ովքեր կաշառքով մարդկանց էին ընդունում բուհեր, մարդիկ, ովքեր կոպեկներով գնեցին Երևանի կենտրոնի շենք-շինությունները և Հայաստանի մայրաքաղաքի սիմվոլ հանդիսացող շենքերը և դրանք դարձրեցին տոնավաճառներ և այլն…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով