Կասկադյորական վթար՝ Սյունիքում. 30-ամյա վարորդը Toyota-ով տապալել է բենզալցակայանի լիցքավորման սարքը և բախվել պատին

 

Սյունիքի մարզում, այսօր՝ մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01։20-ի սահմաններում Կապանի բնակիչ՝ 30-ամյա Նարեկ Ավետիսյանը իր վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով Կապան համայնքի Սյունիք բնակավայրում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ, բախվել «Կապանցի Սամո» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանի լիցքավորման սարքին, տապալել այն և բախվել պատին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդ Ն. Ավետիսյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Կապան» բժշկական կենտրոն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով