Հրդեհ Նորամարգ գյուղում

 

Մարտի 29-ին, ժամը 16։15-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի Սահմանապահների փողոցում այրվում է անասնագոմ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող անասնագոմի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:30-ին, մարվել՝ 19:50-ին: Այրվել են անասնագոմի տանիքի մեկուսիչ շերտը (մոտ 250 քմ)՝ մասամբ և տանիքում կուտակած անասնակեր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով