Հրդեհ անասնագոմի տանիքում (թարմացված)

 

Մարտի 6-ին ժամը 11:06-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ջանֆիդա գյուղի 4-րդ փողոցի վերջնամասում գտնվող անասնագոմերից մեկի տանիքում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։35-ին, մարվել՝ 12։18-ին։ Անասնագոմի տանիքում այրվել է մոտ 150 հակ անասնակեր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով