«Հերթական խայտառակությունը»․ Ավետիք Իշխանյան

 

շԵրեկ Անվտանգության Խորհուրդ կոչված մարմինը, վարչապետ կոչվածի շուրթերով հերթական աղերսանքն, այն է՝ հերթական կապիտուլյացիային պատրաստ լինելը հղեց Ադրբեջանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այսօր ԱԺ նախագահ կոչված երևույթը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում հաստատել է Հայաստանի ղեկավարության աղաչանք-պաղատանքը։ Պատկերացնում եմ, թե ներկաները ինչ արհամարհանքով են ծափահարել արժանապատվությունից զուրկ խեղճուկրակին։ Այսինքն, մենք պատրաստ ենք ցանկացած պայմանների, ցանկացած նվաստացման, պատրաստ ենք հրաժարվել Արցախից, պատրաստ ենք «Զանգեզուրյան միջանցքին», այն է՝ հանձնել Սյունիքը։ Սպասվելիք «խաղաղության պայմանագիրն» իրականում Հայաստանի վերջնական կապիտուլյացիան է լինելու։

Այն ավելի խայտառակ փաստաթուղթ է լինելու, քան Ալեքսանդրապոլի, Կարսի, Մոսկվայի պայմանագրերը։ Եվ այս ամենը հանուն պետական անվտանգային գլխացավանքից ազատվելու, սեփական իշխանությունը հավերժացնելու, հարստանալու և վայելքների համար։

Եվ ի՞նչ․․․ Եվ ոչի՞նչ․․․Նորից ու նորից եմ կրկնում․ Սպասվելիք արհավիրքի պատասխանատուն միայն Արցախը դավադրաբար հանձնած իշխանությունը չի լինելու։ Պատասխանատու ենք լինելու բոլորս՝ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերը, բարձրաստիճան զինվորականությունը, մտավորականները և բոլոր, բոլորը»,- գրել է Իշխանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով