Հայը պետք է թքի կապիտուլյանտների թրքահաճո օրակարգի վրա եւ վերջ.Էդուարդ  Շարմազանով

 

Հայը պետք է թքի կապիտուլյանտների թրքահաճո օրակարգի վրա եւ վերջ։Իր տելեգրամ ալիքում  գրում է   ՀՀԿ  ԳՄ  անդամ  Էդուարդ  Շարմազանովը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիմա հասկացա՞ք,որ 2018-ի իշխանազավթումը ոչ այնքան Սերժի ու Հանրապետականի դեմ էր,որքան հայկականության,ինքնիշխանության ու ազգային արժեքների։

Պատահական չէր,որ Նիկոլի «կառուցողական գործընկեր» Ալիեւն ասում էր,որ Ադրբեջանն էլ իր ներդրումն է ունեցել Հայաստանի իշխանափոխության գործընթացում։

Այլեւս կապիտուլյանտները որեւէ բան չեն էլ թաքցնում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեկն Անթալիայում թուրքի հետ «խաղեր» է տալիս,իսկ մյուսը՝ հայտարարում, որ Արցախի Ադրբեջանի կազմում լինելու գործընթացը պետք է քննարկվի։

Ու սա ասում են կապիտուլյանտի թիմակիցները,ով «կոկորդը ճղում» էր,թե Արցախը Հայաստան է եւ վերջ։

Դա քիչ էր,հիմա էլ հայ ժողովրդի անունից սրանք հայտարարում են,որ Հայաստանի բնակչությունն ուզում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։

Ո՞վ,ովքե՞ր են սրանց նման թրքահաճո օրակարգ լիազորել։

Համաձա՞յն եք այս զառանցանքի հետ։

Եթե այո ,ուրեմն դուք որեւէ ընդհանուր բան չունեք Անդրանիկի,Նժդեհի,Մոնթեի,Դուշմանի , Աբաջյանի հետ, ու ձեր տեղը թալեաթների ու քեմալների ջատագովների շարքում է։

Իսկ եթե ՝ոչ,ուրեմն բոլորս միասին մեր վճռական խոսքը ժամանակն է վեր ածենք գործի։

Յուրաքանչյուրս նախ պետք է լինենք այն «վճռական մենակը»,ով չի կզելու թրքասիրական «ղազագրի»տակ ՝բռունցք կազմելով հանուն Հայաստանի ու Արցախի։

Հակառակ դեպքում մեր յուրաքանչյուրիս կյանքը գրոշի արժեք չի ունենա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով