Ավանդույթ է դարձել, որ մեր երկրի շուրջ տեղի ունեցող գործընթացներից մենք տեղեկանում ենք թշնամուց․ պատգամավոր

 

Մեր երկրում հող հանձնող միայն դուք և ձեր խունտան եք։ Այստեղ կանգնած մարդիկ և հարյուր հազարավոր այլ քաղաքացիներ ձեզ թույլ չեն տալու շրջել մեր պատմության փառահեղ էջը՝ Արցախի էջը։ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Այս մասին հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Իսկ ինչ վերաբերում է ձեր հորինած սահմանափակումներին՝ «ռուպռ չօգտագործեք, մեզ հողատու չասեք, նեղանում ենք», մոռացե՛ք, չի ստացվելու։ Այստեղ նմնա բաներից վախեցող չկա»,- հայտարարեց Մամիջանյանը։

Լրագրողների հետ զրույցում Մամիջանյանն ասաց, որ փողոցային պայքարը չի ավարտվել, կավարտվի այն ժամանակ, երբ Հայաստանն ունենա արժանապատիվ իշխանություն։ Ինչ վերաբերում է ակցիաների շարունակականությանը, Մամիջանյանը նշեց, որ թե՛ այստեղ նստած, թե՛ սահմանից այն կողմ նստած թշնամին պետք է հասկանա, որ մի խունտայի ճիվայությունը, դրական ազդակներ տեսնելն այն փաստում, որ մեր եղբայրներին են գերեվարում և սպանում, մեր երկրի քաղաքացիներից ոչ մեկի համար դրական ազդակ չէ, միայն իրենց խունտայի համար է ազդակ։

«Թող լավ հասկանան, որ Հայաստանի հետ վերջնագրերով չեն խոսում, որ Արցախն Ադրբեջանի կազմում երբեք չեն լինելու ու կապ չունի, թե սրանք ինչ են անելու, մենք մեր անելիքը կանենք»,- նշեց Մամիջանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անդրադառնալով Միրզոյանի հայտարարությանը, թե հայերն ուզում են Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել՝ Մամիջանյանն ընդգծեց, որ Արարատ Միրզոյանը տարրական միջազգային հարաբերությունների գիտելիքներ չունի, իր ներկայացրած տվյալը պարզապես սուտ է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով