Ադրբեջանը մինչև Հայաստանն ու Ղարաբաղը չհայաթափի, կանգ չի առնի. Մովսես Հակոբյան

 

Ադրբեջանն անընդհատ շարունակելու է սահմանին լարվածություն պահպանել ու բնակիչներին սպառնալ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա ասաց, որ պետք է պատրաստ լինել ամեն ինչին. «Կարծում եմ՝ ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական տեսանկյունից պետք է պատրաստ լինենք»,- նշեց նա:

Հետաքրքրվեցինք՝ ինչ սպասել Ադրբեջանից, հնարավոր է լայնամասշտաբ պատերազմ լինի, գեներալ-գնդապետը պատասխանեց. «44-օրյա պատերազմի պես, իհարկե, չի լինի, սակայն մեկ ուրիշ բան կլինի: Ադրբեջանը մինչև Հայաստանն ու Ղարաբաղը չհայաթափի, կանգն չի առնի»,- նշեց Մովսես Հակոբյանը:

Հարցին, ինչ զսպող մեխանիզմներ պետք է իշխանությունը գործի դնի, որ չի անում, նա կտրուկ պատասխանեց. «Չգիտեմ՝ ինչով են զբաղված մեր իշխանությունները»,-ասաց մեր զրուցակիցը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերջինս նաև շեշտեց, որ ադրբեջանական կողմի ակտիվությունը, միանշանակ, կապված է ռուս-ուկրաինական պատերազմի հետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով