44-օրյա պատերազմում միակ որդուն կորցրած 60-ամյա զույգը ծնողներ են դարձել. նորածնին կոչել են եղբոր անունով

 

44-օրյա պատերազմում միակ որդուն կորցրած 60-ամյա զույգը ծնողներ են դարձել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Շենգավիթ» ԲԿ֊ից դեռ հայտնում են, որ 44֊օրյա պատերազմում զոհված Գարիկ Դավթյանի եղբայրն է ծնվել: Սա յուրահատուկ իրադարձություն է, քանի որ հերոսի ծնողները՝ Գևորգ և Գոհար Դավթյանները, 24 տարի անց՝ 60 տարեկան հասակում, որոշեցին կրկին ծնողներ դառնալ և դիմելով «Շենգավիթ» ԲԿ֊ի ռեպրոդուկտոլոգ Աննա Խաչատրյանին( Dr. Anna Khachatryan/գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ ), կատարեցին այդ երազանքը փոխնակ մոր օգնությամբ:

Փոքրիկին եղբոր անունով են անվանակոչել, հայրը պատմում է՝ այլ անուն էր ուզում տալ որդուն, բայց մայրը պնդել է՝ թող իրենց Գարիկը կրկին տանը լինի:

Հասուն հղիությունից ծնված փոքրիկը ծնվել է 3,450 կգ․ քաշով և 51սմ․ հասակով, նրա ծնունդն ընդունել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի՝ ծննդօգնության գծով տեղակալ, մանկաբարձական բաժնի ղեկավար Աշոտ Սիրունյանը: Հերոսի եղբայրն իրեն հրաշալի է զգում և պատրաստվում է տուն գնալ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով