Տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունները չեն ուզում խոսել Արցախի թեմայից ընդհանրապես.Ռոբերտ Քոչարյան

 

1,5 տարի Ղարաբաղից ընդհանրապես չխոսելով տպավորություն է ստեղծվելու, որ այդ հարցի հետ մենք առանձնապես կապ էլ չունենք, եթե հարց էլ կա, գնացեք ռուսների հետ քննարկեք, էլի։ Խաղաղապահներն իրենք են, անվտանգության երաշխավորներն իրենք են։ Կարծում եմ, որ սա արվում է գիտակցաբար։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այն անեկդոտի պես՝ եկել եմ ասեմ, որ իմ հետ հույս չկապեք։ Եվ ասեմ, որ սա աշխատելու է։ Տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունները չեն ուզում խոսել Արցախի թեմայից ընդհանրապես։ Նպատակը հետևյալն է, որ մեր հանրության մոտ և Արցախում այս հարցում իրենց հետ որևէ հույս չկապվի»,- հավելեց ՀՀ երկրորդ նախագահը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով