Կրկնում եմ՝ մնալ, համագործակցել, բայց հասկանալ, որ անվտանգության տեսանկյունից այստեղ հայտարարություններից բացի ոչինչ լինել չի կարող.Քոչարյան

 

ՀԱՊԿ-ում անհրաժեշտ է մնալ, բայց հատուկ հույսեր չկապել։ Այս մասին փետրվարի 17-ի մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ նրա՝ ՀԱՊԿ թեման հունվարին ամենից հաճախակի քննարկվողն էր։ «ՀԱՊԿ-ը կա՞, թե՞ չկա, մեռա՞ծ է, թե՞ մեռած չէ, եւ ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չմիջամտեց, երբ հարձակում եղավ Հայաստանի վրա»,- նշեց Քոչարյանը։ Նա հիշեցրեց ՀԱՊԿ ստեղծման պատմությունը՝ ավելացնելով, որ լավ է տիրապետում դրա ստեղծման մոտիվացիոն հարցերին եւ աշխատանքի ուղղություններին, դրա 3 վեկտորներին եւ Ռուսաստանի կենտրոնական դերին ամբողջ երեք վեկտորների հարցում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով