Ինչպես է Նիկոլ Անհողը հերքում ԱԽՔ-ի Արմենի ստերը.Գագիկ Համբարյան

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղաքագետ  Գագիկ Համբարյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում  է.

««Փետրվարի 14-ին ԱԽՔ-ի Արմենը հարցազրույց էր տվել ԶԼՄ-ներից մեկին և անդրադա»
ԱԽՔ-ի Արմենը մտածում է, որ իր հարցազրույցները դիտում են միայն նիկոլապաշտները, որոնց համար իրենց կուռքի՝ Նիկոլի և դրան սպասարկողների ասածները վերջին ճշմարտությունն են, մոռանալով, որ այդ ամենը դիտում են նաև մարդիկ, ովքեր ունեն շատ լավ հիշողություն և շատ հեշտ բացահայտում են, որ նա ստում է…
ԱԽՔ-ի Արմենի «Սերժ Սարգսյանից ծանր ժառանգություն ստանալու» մասին սուտը բացահայտողը հենց Նիկոլ Անհողն է, ով իր ելույթներում նշում էր, որ «բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ իմ սեփական կետից» «ինչ որ պետք է, էն էլ բանակցում ենք…»
Նիկոլ Անհողն այսպիսով շատ վաղուց հերքել է հետագայում իր իսկ կողմից մասսաները նետված սուտը, որը կրկնում են նաև իրեն սպասարկողներն, այդ թվում նաև ԱԽՔ-ի Արմենը, թե նա ինչ-որ ժառանգություն է ստացել նախկիններից կամ էլ բանակցությունները սկսել է նախկիններից ստացած կետից…
ԱԽՔ-ի Արմե՛ն, ըստ Նիկոլի ստացվում է, որ բանակցությունները սկսել է իր սեփական կետից, բանակցել է այն, ինչ որ պետք է և վերջում այն տապալելով սանձազերծել է մեզ համար կործանարար պատերազմ…
Ինչ վերաբերվում է ԱԽՔ-ի Արմենի՝ Սարգսյանի նամակի բովանդակության պարունակության մասին հայտարարությանը, ապա զավեշտ է, երբ նամակի բովանդակության մասին մանրամասներ գիտեցող մարդը իր կողմից մանիպուլյացիայի մեջ մեղադրվողին հորդորում է բացահայտել իր իմացած նամակի մանրամասները…
ԱԽՔ-ի Արմե՛ն, ասել ես նամակի մասին, դու՛ էլ բացահայտի մենք էլ իմանանք…
Եթե չբացահայտես՝ կեղծարարը հենց դու ես…»»,-գրել է Համբարյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով