Բոլորի համար ակնհայտ է, որ պատերազմի աղետալի հետևանքների պատասխանատուն ու գլխավոր մեղավորն իշխանությունն է.Տիգրան Աբրահամյան

Իշխանությունը տպավորություն է ստեղծում, թե 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի միջոցով հնարավոր է լինելու բացահայտել պատերազմի հանգամանքերն ու դրանում շահագրգռվածություն չի ցուցաբերում ընդդիմությունը, բայց դա այդպես չէ։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Իրականում իշխանությունը նմանատիպ կամք ու ցանկություն ունենար, ապա դրա համար կային իրավապահ մարմիններ, որոնք պետության գլխավոր մարմիններն են, որ զբաղվում են բացահայտումներով։ Կա շատ կարևոր հանգամանք, որը իշխանության տարբեր ներկայացուցիչներ փորձում են սղացնել, դա օբյեկտիվության հանգամանքն է։

Բոլորի համար ակնհայտ է, որ պատերազմի աղետալի հետևանքների պատասխանատուն ու գլխավոր մեղավորն իշխանությունն է, բայց հիմա նույն իշխանությունը ձևավորում է քննիչ հանձնաժողով ու ասում, թե եկեք որոշենք մեր պատասխանատվության կամ մեղավորության աստիճանը։ Ես, որ խոսում եմ օբյեկտիվության մասին, առաջին հերթին, դա նկատի ունեմ, այս պայմաններում սա ուղղակի իշխանության համար բեմադրություն է, որի գլխավոր նպատակն է փակել 44-օրյա պատերազմի էջը»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ այսօր մեկնարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը, սակայն ընդդիմությունը լքել է նիստերի դահլիճը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով