Բախշիյանի գործով քրեական արարքի մասին ընդհանրապես կարծիք լինել չի կարող․ իրավապաշտպան

 

Դատավորներին անձեռնմխելիությունից զրկելու գործեր նախկինում եղել են, մի մասը որպես քաղաքական հետապնդում է որակվել, մի մասը ոչ հրապարակայն է եղել, բայց վերջին 4 տարում քրեական գործեր քննող որեւէ դատավոր չի եղել, որի նկատմամբ ոչ միայն անձեռնմխելիության, այլեւ կալանավորելու հարց առաջանա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով դատավոր Բորիս Բախշիյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ նրան կալանավորելու միջնորդություն ներկայացնելու գործընթացներին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իրավապաշտպանի համոզմամբ՝ կարեւոր է, թե կոնկրետ ինչ ժամանակամիջոցում է կայացվել նման որոշում։«Ունենք քաղաքական բովանդակություն ունեցող դատավարություն, որի արդյունքում Աշոտ Մինասյանն ազատ արձակվեց, որից մի քանի օր անց երկու ամիս առաջվա դեպքերով Դատախազությունը նման որոշում է կայացնում, ինչը կասկածելի է շատ։ Այստեղ այսքան մարդ է հավաքել՝ տարբեր մոտեցումներ ունեցողներ նաեւ, այն պատճառով, որովհետեւ միակարծիք ենք այս հարցում։ Ակնհայտ է՝ քրեական արարքի մասին խոսք լինել չի կարող։ Եղել են դեպքեր, երբ դատավորն արհեստական բեղմնավորման վիճակում գտնվող կնոջը կալանավորելու որոշում է կայացրել, բայց իմ մտքով չի անցել, որ վատ համբավ ունեցող դատավորի նկատմամբ հանցագործության մասին հաղորդում տալ։ Երեսպաշտություն եմ համարում Դատախազության դիրքորոշում  առ այն, թե այսքան ժամանակ խոսում ենք, որ կալանքներ շատ են տրվում, տեսեք՝ հիմա նման որոշում է կայացվում, ապա սա այն գործը չէր, որի դեպքում պետք էր նման մոտեցում փոխել»,- նշեց Մելիքյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով