Եռացող աշխարհ և ոչ ադեկվատ իշխանություն.Արտակ  Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ  Զաքարյանը   ֆեյսբուքյան  իր  էջում գրում է

Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի պատվերով, ամերիկյան «Միջազգային հարաբերությունների խորհուրդ» ընկերությունը 2022թ-ի համար հրապարակել է «Պրեվենտիվ առաջնահերթությունների հետազոտություն»-ը (Preventive Priorities Survey), նվիրված աշխարհի առավել հավանական հակամարտություններին, որոնք կարող են ուժգնանալ և վերաճել նոր ռեգիոնալ մարտահրավերների:
Հակամարտությունները դասակարգել են երեք խմբերի՝ ըստ ամերիկյան շահերի վրա ունեցած նրանց ազդեցության (Բարձր, Չափավոր և Ցածր):
Առաջին խմբում տեղ են գտել հետևյալ պրոբլեմները (բարձր հավանականությամբ և ազդեցությամբ)
⦁ Աֆղանստանում վատթարացող հումանիտար ճգնաժամը, շարունակվող անկայությունները, միջազգային աջակցության կրճատումներն ու միգրանտների աճող հոսքը.
⦁ Հայիթիում աճող անկարգություններն ու անկայունությունը, հումանիտար ճգնաժամն ու միգրանտների հոսքը.
⦁ Լիբանանում աճող սոցիալ-քաղաքական անկայունությունը, պետական ինստիտուտների փլուզումն ու կրոնական բռնությունները.
⦁ Վենեսուելայի սոցիալ-տնտեսական վատթարացումը, քաղաքական պայքարի սրացումն ու միգրանտների հոսքը.
⦁ Չնաստանի ազդեցության աճը Թայվանի վրա, ԱՄՆ ներգրավմամբ՝ նոր խոշոր ճգնաժամի ստեղծումը.
⦁ Իրանի և Իսրայելի միջև ռազմական հակամարտության աճը՝ կապված Իրանի միջուկային ծրագրի հետ.
⦁ Մեքսիկայում զինված խմբավորումների միջև պայքարի սրացումը, քաղաքացիական անձանց շրջանում զոհերի աճն ու փախստականների նոր հոսքերը.
⦁ Կորեական թերակղզում ճգնաժամի վերսկսումն ու հյուսիսկորեական միջուկային-հրթիռային փորձարկումները.
⦁ Ուկրաինայում բախումների սրացումը.
Երկրորդ խմբում տեղ են գտել հետևյալ պրոբլեմները (չափավոր հավանականությամբ և ազդեցությամբ)
⦁ Եթովպիայում էթնիկ հակամարտության ակտիվացումն ու դրա բացասական ազդեցությունը տարածաշրջանի վրա.
⦁ Եմենում տնտեսական և հումանիտար ճգնաժամի խորացումը.
⦁ Չինաստանի և Հնդկաստանի միջև հակամարտության վերսկսումը՝ կապված սահմանային վիճելի տարածքների հետ.
⦁ Հնդկաստանի և Պակիստանի միջև զինված հակամարտության սրացումը.
⦁ Իսրայելի և Պաղեստինի միջև հարաբերությունների սրացումը.
⦁ Թուրքիայի և Իրաքի ու Սիրայի քրդական ուժերի բախումների ինտենսիվացումը.
⦁ ԱՄՆ և Չինաստանի բախումները Հարավչինական ծովում՝ կապված նավիգացիաների ազատության և տարածքային վեճերի հետ.
Երրորդ խմբում տեղ են գտել հետևյալ պրոբլեմները (ցածր հավանականությամբ և ազդեցությամբ)
⦁ Հայ-ադրբեջանական հակամարտության սրացումը՝ կապված ռուս-թուրքական հարաբերությունների նոր անհարթությունների հետ.
⦁ Բոսնիայում և Հերցեգովինայում անջատողականության և լարվածության աճ.
⦁ Միջէթնիկ լարվածության և քաղաքական անկայունության աճ Կամերունում.
⦁ Եթովպիայի և Սուդանի միջև ռազմական հակամարտության էսկալացիա.
⦁ Լիբանանում կառավարության տապալում և հակամարտության վերսկսում.
⦁ Բռնությունների աճ Մոզամբիկում և նոր հումանիտար ճգնաժամ.
⦁ Քաղաքական ռեպրեսիաներ և դրա հետևանքով միգրացիոն աճ Մյանմայում.
⦁ Բռնությունների և քաղաքական անկայունության աճ Նիգերիայում.
⦁ Բռնությունների աճ և պետական կառվարման թուլացում Սոմալիում.
⦁ Սուդանում զինվորականների կողմից իրականացվող բռնությունների աճ.
⦁ Ալժիրի և Մարոկոյի միջև՝ Արևմտյան Սահարայի հարցով նոր սրացումներ:
Աշխարհում երբեք էլ խաղաղ ու հանդարտ չի եղել, սակայն վերջին տարիների իրադարձություններն ավելի ու ավելի են բարդացնում գլոբալ անվտանգության և զսպումների քաղաքականության իրացումը: Յուրաքանչյուր նոր կամ վերաճող հակամարտություն, ավելի է շեղելու խոշոր տերություների ուշադրությունը Հայաստանի անվտանգային հիմնախնդիրներից:
Կապիտուլյանտները դա չեն հասկանում և այն հստակ երևում է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով