Եկել է խոստացված  «ապագան», դիմավորեք, և կշարունակեք վճարել ամեն մի թանկացման համար.Բաբկեն Հարությունյան

 «Հայրենիք» կուսակցության անդամ. «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ-ի նախագահ   Բաբկեն  Հարությունյանը  գրել  է.

Իշխանությունների հրահանգով ոստիկանները այսօր բերման ենթարկեցին ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքի ակցիա անող վարորդներին: Ժամանակ առաջ, երբ ես ու իմ նման այլ ընդդիմադիրներ ճանապարհներ էինք փակում և բողոքի այլ ակցիաներ իրականացնում, այդ վարորդներից ոչ քչերը ուրախանում էին` ոստիկանների կողմից մեզ բերման ենթարկվելու համար։ Ժամանակ առաջ ընդդիմադիրներս, որ ասում էինք, եթե սրանք վերարտադրվեն աջ ու ձախ բռնելու են, չեն նայելու Նիկոլական ես, թե հականիկոլական, չեն թողնելու պայքարես սեփական իրավունքների պաշտպանության համար, երբ ասում էինք սրանք ոչնչացնում են ժողովրդավարության վերջին գործիքները` այդ ոչ քչերը չէին հավատում մեզ կամ կարծում էին, որ իրենց դա չի սպառնում։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Եկել է խոստացված  «ապագան», դիմավորեք, և կշարունակեք վճարել ամեն մի թանկացման համար, քանի դեռ չեք հասկացել ընդդիմության կարևոր դերը, ժողովրդավարության իրական արժեքը և վերջապես` քանի դեռ չեք հասկացել, թե ում ձայն տվեցիք և վերարտադրեցիք իշխանության։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով