Խոշոր ավտովթար Երևանում. ժողինստիտուտի մոտ բախվել են BMW-ն ու Toyota-ն. կա 5 վիրավոր

Այսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին տեղեկացնում է  shamshyan.com-ը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 01:40-ի սահմաններում Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում ՝ ժողովրդին հայտնի Ժողինստիտուտի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ,  24-ամյա Վահագն Հովվյանի վարած BMW մակնիշի և 22-ամյա Դավիթ Մկրտչյաի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները:

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 25-ամյա Գարիկ Ադամյանը, 26-ամյա Գագիկ Գևորգյանը, BMW-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 25-ամյա Նարեկ Թումանյանը, 24-ամյա Կարեն Մաղաթյանը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ BMW -ի վարորդ Վ. Հովվյանը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստ առթիվ Շ. Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են  պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով