Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. Iveko բեռնատարը կողաշրջվել է. փրկարարները վարորդին տեղափոխել են ժամանակավոր տաքացման հենակետ

 

Երեկ՝ հունվարի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Այս մասին  հայտնում  է  shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 23:55-ի սահմանններում  Երևան-Մեղրի ավտոճանապարհի 167-րդ կմ հատվածում Գարիկ Գասպարյանը իր վարած Iveko մակնիշի ավտոմեքենայով  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Համլետ Սիրականյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով