Վրաստանի կողմից Տավուշի մարզկենտրոն՝ Իջեւան մտնելիս այս պատկերին ենք բախվում. Գեղամ Նազարյան

Վրաստանի կողմից Տավուշի մարզկենտրոն՝ Իջեւան մտնելիս այս պատկերին ենք բախվում։ Այս մասին ֆեյսբուքում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը.

«Քաղաքից ընդամենը երկու կիլոմետր հեռավորության վրա աղբանոց է՝ Երեւան-Իջեւան մայրուղու անմիջական հարեւանությամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լուսանկարները ուսումնասիրեք ու կհասկանաք, թե ինչ խայտառակ պատկեր է, որը կարծես չի հուզում եւ ոչ մի պաշտոնյայի։ Կարծես իջեւանցիներին եւս չի հուզում, քանի որ փողոց չեն փակում՝ պահանջելով վերացնել խայտառակ պատկերը։ Չի հուզում այնքան, որ …

Անգամ այս աղբանոցի հրդեհման հետեւանքով առաջացած ծխածածկույթի պատճառով եղած ավտովթարից հետո, երբ մահացավ երիտասարդ մի տղա, որեւէ մեկը չի մտածում այս խնդրի լուծման մասին։

Իհարկե, բացառված չէ, որ կառավարությունում, Տավուշի մարզպետարանում, Իջեւանի համայնքապետարանում չեն իմացել այս մասին կամ չեն նկատել։ Հիմա իմացաք ու ես հիմա ձեզնից պահանջում եմ մաքրել այս կեղտը։ Դա ձեր անմիջական պարտքն է եւ պարտականությունը»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով