Վայոց Ձորի մարզում վթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ «Ուրալ»-ը. կա վիրավոր

 

shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ, հունվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 39-ամյա Համբարձում Բ-ն «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով Արենի գյուղ տանող ավտոճանապարհի ոլորաններում դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Համբարձում Բ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը ծառայում է ՀՀ ՊՆ-ում, ավտոմեքենան էլ հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

eighteen − nine =