Monthly Archives: Հունվարի 2022

Հայ խաղաղապահները պարգևատրվել են.ՊՆ

  Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ տոնական միջոցառում է կազմակերպվել Լիբանանի Հանրապետության Շամա ռազմակայանում։ Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող խաղաղապահ առաքելությանն ընդգրկված հայ զինծառայողները ռազմակայանի հրամանատարության կողմից խրախուսվել են պատվոգրերով և շնորհակալական նամակներով՝ բարձր զինվորական կարգապահության և բարեխիղճ ծառայության համար։

«Տարվա քննիչ» և «Տարվա ստորաբաժանում» պարգևների հանձնում Քննչական կոմիտեում

ՀՀ քննչական կոմիտեում կայացած կոլեգիայի ընդլայնված նիստի շրջանակներում, նախորդ տարվա ընթացքում գրանցված ցուցանիշների վերլուծության արդյունքներով, տեղի է ունեցել «Տարվա քննիչ» և «Տարվա ստորաբաժանում» պարգևների հանձնման և Կոմիտեի մի շարք ծառայողների պարգևատրման արարողություն: Մինչ արարողության մեկնարկը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ  Արգիշտի Քյարամյանի հրամանով ստեղծված համապատասխան հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրությունների ընթացակարգերն ու արձանագրումներն է ներկայացրել Կոմիտեի նախագահի… Կարդալ ավելին »

Տոնական և ոգեկոչման միջոցառումներ.ՊՆ

ՀՀ ԶՈւ կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ զորամասերում անցկացվել են տարաբնույթ միջոցառումներ։ Զինծառայողներն այցելել են զինվորական պանթեոններ, թանգարաններ, կազմակերպվել են հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ։ Զորամասերում անցկացվել են հանդիսավոր միջոցառումներ, առավել բարձր արդյունքներ գրանցած զինծառայողները բարեխիղճ ծառայության համար խրախուսվել են հրամանատարության կողմից։

Կոլեգիայի ընդլայնված նիստ՝ Քննչական կոմիտեում

2022թ. հունվարի 31-ին Քննչական կոմիտեում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: Մինչ օրակարգային հարցերին անցնելն Արգիշտի Քյարամյանը ներկայացրել է ՀՀ Վարչապետի համապատասխան որոշմամբ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը ստանձնած Վիգեն Մեսրոպյանին, վերջինիս շնորհակալություն հայտնել՝ կոմիտեի տարածքային քննչական վարչությունների վերահսկողության գլխավոր վարչության պետի պաշտոնում հաջողված գործունեություն ծավալելու… Կարդալ ավելին »

Փետրվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

  Հանրապետության տարածքում` Հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-5-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, հունվարի 31-ին, փետրվարի 2-4-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ից մինչև փետրվարի 3-ն աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-3-ը… Կարդալ ավելին »

Մեկ ամսում արգելափակումից դուրս է բերվել 442 տրանսպորտային միջոց

  Այսօր՝ հունվարի 31-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունն ամփոփել է հունվար ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները: Խորհրդակցությունը վարել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը: Զեկույցներով են հանդես եկել ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, Թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Մհեր Մնացականյանը, Բժշկական ապահովման վարչության պետի տեղակալ Արմինե Բոսնոյանը: Փրկարար ծառայության տնօրենի զեկույցի համաձայն՝ ՀԱԷԿ-ի աշխատակիցների հետ համատեղ… Կարդալ ավելին »

Եկել է խոստացված  «ապագան», դիմավորեք, և կշարունակեք վճարել ամեն մի թանկացման համար.Բաբկեն Հարությունյան

 «Հայրենիք» կուսակցության անդամ. «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ-ի նախագահ   Բաբկեն  Հարությունյանը  գրել  է. Իշխանությունների հրահանգով ոստիկանները այսօր բերման ենթարկեցին ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքի ակցիա անող վարորդներին: Ժամանակ առաջ, երբ ես ու իմ նման այլ ընդդիմադիրներ ճանապարհներ էինք փակում և բողոքի այլ ակցիաներ իրականացնում, այդ վարորդներից ոչ քչերը ուրախանում էին` ոստիկանների կողմից մեզ բերման ենթարկվելու համար։ Ժամանակ… Կարդալ ավելին »

Սերունդները և պատմությունը դա ձեզ չի ներելու, հասկացե՛ք ի վերջո.Արթուր Թովմասյան

  Արթուր  Թովմասյանը  ֆեյսբուքյան իր  էջում գրում է. Գիտե՞ք ինչու նիկոլը եկավ իշխանության, որովհետև մեր երկրի նորմալ, մտածող ու բանիմաց մարդիկ իրար միս էին ուտում և պաշտոնակռիվ անում այն ժամանակ, երբ նիկոլը իրա նենգ դավերն էր հյուսում ու արմատներ գցում Հայրենիքը քանդելու համար: Ցավալին այն է, որ այսօրվա ողբերգությունը (նիկոլը ու նիկոլիզմը) իրանց խրատ չեղավ… Կարդալ ավելին »

Հայոց նորագույն պատմությունը լրիվ «ռուսական ռուլետկա» է հիշեցնելու.Ռուբեն Մխիթարյան

Ռեժիսոր, պրոդյուսեր   Ռուբեն  Մխիթարյանը   ֆեյսբուքյան իր  էջում գրում է Հայաստանի 4 նախագահներից 3-ը հրաժարական են տվել: Վստահաբար հրաժարական է տալու նաև 5-րդը:   Պատմության դասագրքերում հայոց նորագույն պատմությունը լրիվ «ռուսական ռուլետկա» է հիշեցնելու:    

Հրդեհ Ասկերան քաղաքում. մասնակի այրվել է տրակտոր

Երեկ ժամը 12:25-ին Ասկերանի շրջանի ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ասկերան քաղաքի Շահումյան փողոցում այրվում է տրակտոր:Այս մասին  տեղեկցնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Դեպքի վայր մեկնած, Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի հրշեջ փրկարարական մասի. մարտական հաշվարկը մեկուսացրել է հրդեհը ժամը 12:29-ին, լիամարել` ժամը 12:55-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել… Կարդալ ավելին »