Հրդեհ Ասկերան քաղաքում. մասնակի այրվել է տրակտոր

Երեկ ժամը 12:25-ին Ասկերանի շրջանի ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ասկերան քաղաքի Շահումյան փողոցում այրվում է տրակտոր:Այս մասին  տեղեկցնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Դեպքի վայր մեկնած, Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի հրշեջ փրկարարական մասի. մարտական հաշվարկը մեկուսացրել է հրդեհը ժամը 12:29-ին, լիամարել` ժամը 12:55-ին:
Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
Նախնական տվյալների համաձայն այրվել է Ասկերան քաղաքի բնակչին (ծնվ. 1973 թ.) պատկանող «JCB» մակնիշի էքսկավատորը՝ մասնակի:
Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով