ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ նախարարությունն ունի հոգևոր սպասավոր, այսօր կատարվել է առաջին օրհնության կարգը

ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանի ուղեկցությամբ, ծառայության նորանշանակ հոգևորական Տեր Ներսես քահանա Ասրյանն այսօր առավոտյան հանդիպել է որոնողական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանման ծառայողներին, կատարել օրհնության կարգ, աղոթել առ Աստված՝ առաքելության անշեղ ընթացքի համար:
Տեր Ներսես քահանան նշել է, որ մտահղացումը ՆԳ նախարար Կարեն Սարգսյանինն է, որին համաձայնել է Արցախի թեմի առաջնորդը։
Հաշվի առնելով, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում դեռևս շարունակվում են զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքները, ուստի առաջին օրհնության կարգը մատուցվել է արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի հետ։
Հոգևորականը բարձր է գնահատել նախանշված գործնթացներում ԱԻ պետական ծառայության անձնակազմի նվիրումը և վստահեցրել, որ յուրաքանչյուր հարցում պատրաստ է իր հոգևոր ծառայությամբ ու խորհուրդներով կանգնել նրանց կողքին:
Նշենք, որ ԱԻՊԾ և ոստիկանության ծառայողների հետ հանդիպումներն այսուհետ կրելու է շարունակական բնույթ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով