Մենք միակողմանի զիջումներով վերածվելու ենք թուրքական պրոտեկտորատի.Վահան Բաբայան

 

Այսպես կոչված բանագնացների հանդիպումից հետո թողարկած ռելիզը մեզ հուշում է,որ թուրքական էքսպանսիան դեռևս լինելու է տնտեսական:Այս մասին գրառում  է արել  Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ   Վահան Բաբայանը:
Թուրքերը քաղաքական առումով նոր մեթոդ են բանացնելու,բայց դե մենք գիտենք,որ դա նոր չէ,այլ շատ հին ձև է:
Նրանք կգան իրենց առևտրով,իրենց ապրանքով,իրենց «քաղցրավենիքով», նրանք հիմա չեն հայտարարի այն նպատակները,որոնք հետապնդում են իսկ կապիտուլյացիոն ռեժիմը այն լավ իմանալով ինչպես միշտ գաղտնի կպահի սեփական ժողովրդից:
Ի՞նչի բարձրաձայնեն այն ցավոտ զիջումների մասին,որին հայերը վաղը գնալու են,նրանք «շահավետ կարկանդակ» կտան հայերին,դե իսկ հետո պատմությունը ցույց է տվել,թե ուր կտանի դա:
Այսօր թուլացած և կապիտուլացված Հայաստանը շանս չունի գնալ Թուրքիայի հետ արժանապատիվ երկխոսության և այն որևէ ձևով չի արտացոլի հայության հավաքական նպատակների գոնե մի որոշ տոկոսը:Մենք միակողմանի զիջումներով վերածվելու ենք թուրքական պրոտեկտորատի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով