Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման շինարարական աշխատանքների միջազգային մրցույթը մեկնարկել է

 

Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման  և վերակառուցման շինարարական աշխատանքների միջազգային մրցույթը մեկնարկել է :Միջազգային մրցույթի մասին հայտարարությունը տեղադրված է ՎԶԵԲ-ի պաշտոնական կայքում;Այս  մասին  տղեկացնում  է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հավանություն է տվել Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման  և վերակառուցման նախագծային և մրցութային փաստաթղթերին ու ազդարարել շինարարական աշխատանքների միջազգային մրցույթի մեկնարկի մասին:

Մրցույթը հայտարարվել է  2021թ. դեկտեմբերի 23-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) գնումների էլեկտրոնային  (ECEPP) hհարթակում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2022թ. փետրվարի 15-ն է:

2022 թվականի սկզբին ակնկալվում է վերահսկող ինժեների և ծրագրին աջակցող խորհրդատուի մրցույթների մեկնարկ ևս:

Հիշեցնենք, որ 2020թ․ փետրվարի 7-ին Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և ընդլայնման նպատակով Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել են «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը` ՀՀ ֆինանսների նախարարության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի կողմից: Ծրագրի նպատակն է ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Մեղրիի անցման կետի վերակառուցումն ու արդիականացումը:

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով