Կոտայքի մարզում 23–ամյա վարորդը Niva-ով բախվել է կայանված Nissan-ին ու Opel-ին, Opel-ն էլ առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել հետիոտնին

Այսօր՝ հունվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:Այս  մասին հայտնում է  shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը  00:15-ի սահմաններում Աբովյան քաղաքի Տիեզերագնացների խաչմերուկի սկզբնամասում Կոտայքի մարզի բնակիչ, 23-ամյա Արմեն Ս.-ն իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրին կայանված, Երևանի բնակիչ, 46-ամյա Թագուհի Ն.-ին պատկանող Nissan մակնիշի  և Կոտայքի մարզի բնակիչ, 32-ամյա Սիփան Ս.-ին պատկանող Opel մակնիշի ավտոմեքենաներին:

 

Բախման հետևանքով Opel-ն էլ հարվածել է փողոցում կանգնած  Սիփան Ս.-ին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի  3–րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով