Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 50, մահվան՝ 3 նոր դեպք

 

Հայաստանում հունվարի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 50 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 344 980-ի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 7975 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հունվարի 1-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1507 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9482-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 133 է, ընդհանուր առողջացածներինը՝ 331 692: Մեկ օրում արվել է 4348 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 572 846 թեստ:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

five × 5 =