Հայաստանը  նույնպես շահագրգռված է, որ իրադրությունը Ղազախստանում կայունանա, քանի որ այնտեղ ապրում եւ աշխատում են ոչ քիչ թվով էթնիկ հայեր.Տիգրան Աբրահամյան

 

Բողոքի ցույցերը Ղազախստանում, որոնք վերաճեցին զանգվածային անկարգությունների, ընթանում էին թե՛ շարքային քաղաքացիների մասնակցությամբ, թե՛ արմատականների ներգրավմամբ։ Սա բավական բարդ եւ միանգամայն խոր քննարկման թեմա է, որը միանգամից մի քանի շերտեր ունի։ Այս մասին հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը՝ մեկնաբանելով Ղազախստանի ներկա իրադարձությունները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աբրահամյանի կարծիքով՝ փորձում են ապակայունացնել հանրապետությունը։

«Դա վերաբերում է ոչ միայն Ղազախստանին, այլեւ Ռուսաստանին սահմանակից այլ երկրներին։ Մասնավորապես, խոսքը Միջին Ասիայի մասին է՝ իբրեւ այդպիսին»,- պարզաբանեց Աբրահամյանը։

Նա նաեւ ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ Թուրքիան հատկապես վերջին տարիներին այս կամ այն ձեւաչափով ամեն կերպ փորձել է ակտիվացնել իր դերը Միջին Ասիայում՝ ուժեղացնելով ազդեցությունը թյուրքալեզու երկրներում։ «Հարկ է նաեւ նշել, որ թուրքական եւ ադրբեջանական քարոզչությունը բավական ակտիվ էր աշխատում Ղազախստանի դեմ։ Դա, իմ կարծիքով, առաջիկայում բավական լուրջ վերադասավորումների, ինչպես նաեւ Միջին Ասիայի տարածաշրջանում ընթացող այս կամ այն քաղաքական գործընթացի ձեւափոխման առիթ կդառնա։ Ակնհայտ է, որ ՀԱՊԿ ներկայությունը Ղազախստանում էապես անհանգստացրել է ինչպես Թուրքիային, այնպես էլ Արեւմուտքին»,- համոզված է պատգամավորը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրա խոսքով`Հայաստանը  նույնպես շահագրգռված է, որ իրադրությունը Ղազախստանում կայունանա, քանի որ այնտեղ ապրում եւ աշխատում են ոչ քիչ թվով էթնիկ հայեր։

«Պակաս հետաքրքրություն չի ներկայացնում նաեւ Չինաստանի հետ Ռուսաստանի համագործակցությունը, հատկապես այս տարածաշրջանի համատեքստում։ Չինաստանը եւ Ռուսաստանը, օրինակ, որոշակիացրել են իրենց դիրքերը Միջին Ասիայում, եւ շատ դեպքերում դրանք անգամ համընկնում են»,- կարծում է խորհրդարանականը։

Նրա գնահատականով՝ Չինաստանը մի շարք տարածաշրջաններում բավական զուսպ եւ հավասարակշռված քաղաքականություն է վարում։ «Նրանք, ինչպես ես եմ հասկանում, բավական սերտ երկխոսություն են պահպանում Ռուսաստանի հետ եւ փորձում են չխաչաձեւել միմյանց շահերը ազդեցության նոր ոլորտների սահմանման համար գլոբալ պայքարում։ Ավելին, Չինաստանը եւ Ռուսաստանը վերջին տարիներին ակտիվացրել են բանակցային գործընթացը իրենց համար առավել կարեւոր ռազմավարական հարցերում»,- ավելացրեց Տիգրան Աբրահամյանը՝ նշելով ե՛ւ ռազմական, ե՛ւ բազմակողմ համագործակցությունը միջինասիական տարածաշրջանում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով