Հայ գործարարներն Իրան գնալու համար ադրբեջանցիներին մաքսատուրք են վճարում. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայ գործարարներն Իրան գնալու համար ադրբեջանցիներին մաքսատուրք են վճարում: «Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ ադրբեջանական մաքսակետի տրամադրած կտրոն է հայտնվել, որ փաստում է՝ հայ գործարարների ապրանքափոխադրմամբ զբաղվող պարսիկ վարորդները շարունակում են օգտվել Գորիս-Կապան ճանապարհահատվածի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հատվածից, ինչի համար ադրբեջանցիներին գումար են վճարում, տվյալ դեպքում՝ 130 ԱՄն դոլար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարցի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ՝ ճշտելու, թե ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցիների մաքսային գանձումները սկսելու օրվանից այդ ճանապարհահատվածից օգտվելու համար ՀՀ բնակիչներն ինչքան գումար են վճարել ադրբեջանական կողմին:

Նախարարը, սակայն հորդորեց` գրավոր հարցում ուղարկել։ Ստացվում է, որ ադրբեջանցիներին, փաստորեն, ոչ միայն իրանցիները, այլ նաեւ հենց մեր հայրենակիցներն են հարկ վճարում Գորիս-Կապան ավտոճանապարհով անցնելու համար, քանի որ այլընտրանքային ավտոճանապարհը անանցանելի է բեռնատարների համար: Սա գուցե վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասած խաղաղության դարաշրջանի մեկնարկն է, երբ արդեն մեր հայրենակիցները երբեմնի թշնամիների բյուջեն են հարստացնում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով