Ղազախստանի նախագահը օգնության խնդրանքով դիմել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ դիմել է ՀԱՊԿ-ի պետությունների ղեկավարներին ՝ խնդրելով աջակցել Ղազախստանին «ահաբեկչական սպառնալիքի» հաղթահարման հարցում:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա նշել է, որ «ահաբեկչական խմբավորումները» հսկողության տակ են վերցնում երկրի ենթակառուցվածքները։

«Իրականում սա այլևս միայն սպառնալիք չէ, սա պետության ամբողջականության խաթարում է, եւ ամենակարևորը ՝ հարձակում մեր քաղաքացիների վրա, որոնք խնդրում են ինձ, որպես պետության ղեկավար, շտապ կարգով օգնություն ցուցաբերել նրանց» – նշել է Ղազախստանի նախագահը:

Նա հավելել է, որ Ղազախստանում բողոքի ակցիաները պետք է դիտարկել որպես ագրեսիայի տարածում, ուստի ՀԱՊԿ-ին դիմելը տեղին և ժամանակին է համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով